«Չելսին» սկսել է փոխարինող փնտրել Անտոնիո Կոնտեին

58

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսին» սկսել է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, որը կարող է թիմից հեռանալ այս մրցաշրջանի վերջում:

Daily Mail-ի համաձայն՝ իտալացի մասնագետին փոխարինելու գլխավոր թեկնածուներն են Թուրինի «Յուվենտուսը» գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին ու «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

Թեկնածուների թվում են նաեւ Մաուրիցիո Սարին («Նապոլի»), Դիեգո Սիմեոնեն («Աթլետիկո») եւ իտալացի Կարլո Անչելոտին, որը Մյունխենի «Բավարիայից» հեռացվելուց հետո գործազուրկ է:

Ինչ վերաբերում է Անտոնիո Կոնտեին, Անգլիայում կարծում են, որ ամռանը նա կարող է փոխարինել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին կամ Մադրիդի «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանին: