Թրամփը հաստատել է Մեծ Բրիտանիա իր այցի չեղարկումը

34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Բրիտանիա այցի  չեղարկումը՝ որոշումը բացատրելով ԱՄՆ նախորդ վարչակազմի գործողությունների հետ անհամաձայնությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սպասվում էր, որ Թրամփը փետրվարի վերջին կայցելի Բրիտանիա՝ Լոնդոնում նոր դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու համար: ԶԼՄ-ները բազմիցս հայտնել էին այցի հնարավոր չեղարկման մասին:

«Ես չեղարկել եմ լոնդոնյան այցը, քանի որ Օբամայի վարչակազմի մեծ երկրպագուն չեմ, որը կոպեկների դիմաց վաճառել էր Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան շենքը… միայն ծայրամասերում 1.2 միլիարդ դոլարով նորը կառուցելու համար: Սա վատ գործարք էր: Դուք ուզում էիք, որպեսզի ես կտրե՞ի ժապավենը: Ո՛չ»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Загрузка...