Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի իրավիճակի տարբեր կողմերը

141

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցով քննարկել են Սիրիայի իրավիճակի տարբեր կողմերը:

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջնորդությամբ մշակված Աստանայի  համաձայնագրերի հետեւողական իրականացման կարեւորությունը, մասնավորապես` ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի  եւ դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին:

ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի վրա անօրինական զինված կազմավորումների՝ ժամանակակից անօդաչու ինքնաթիռների կիրառմամբ վերջին հարձակումներին:

Նշվել է նաեւ Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման խնդիրների առաջնահերթ բնույթը:

Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման ընթացքում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի հետ կապված գոհունակության մասին է նշվել: Ընդգծվել է լայնածավալ նախագծերի, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, հետագա իրականացման համար փոխադարձ պատրաստակամությունը:

Загрузка...