Հայտնի է դարձել՝ ինչու է Ռիհանան սպիտակ զգեստ կրել իր զարմիկի հուղարկավորության ժամանակ

323

Ամերիկացի երգչուհի Ռիհանան վերջին հրաժեշտն է տվել իր զարմիկին՝ 21-ամյա Տավոն Ալեյնին, որին անհայտ անձինք կրակելով սպանել էին սուրբծննդյան տոնակատարությունից ժամեր անց: Գիտակցությունը կորցրած երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:

Հուղարկավորության արարողության հյուրերի և համացանցի օգտատերերի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ երգչուհու հայրենիքում՝ Բարբադոսում անցկացված արարողության ժամանակ Ռիհանան սպիտակ զգեստ, կոշիկ և աքսեսուարներ է կրել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ռիհանան հատուկ է ընտրել սպիտակ գույնը. նա հավատում է մահից հետո կյանքին: Երգչուհու խոսքով՝ պետք չէ սգալ հանգուցյալի համար, քանի որ մահից հետո նա հայտնվում է ավելի լավ աշխարհում:

Նշվում է, որ Ռիհանան սրտաձև ծաղկեպսակ է դրել իր բարեկամի շիրիմին:

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

Загрузка...