Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է կոշիկի իր նոր հեղինակային հավաքածուն

145

Ջենիֆեր Լոպեսը ձգտում է հետ չմնալ համաշխարհային շատ աստղերից ու հայտնիներից և իր ուժերն է փորձում կոշիկի ձևավորման ասպարեզում:

Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ մասնակցել է կոշիկի լեգենդար Giuseppe Zanotti ապրանքանիշի նոր հավաքածուի ստեղծման աշխատանքներին (անցած տարի հաջողություն ունեցած հավաքածուի թողարկումից հետո): Հավաքածուն գովազդելու համար 48-ամյա երգչուհին և դերասանուհին նկարահանվել է կրքոտ տեսահոլովակում:

Կարճատև հոլովակը Ջենիֆերը հրապարակել է Instagram-ի իր էջում: Շքեղ հյուրանոցի մեծ լողավազանի մոտ դերասանուհին նկարահանվել է մի քանի լողազգեստով և զգեստերով՝ դրանք համադրելով կոշիկների հետ, որոնց ձևավորմամբ հենց ինքն էլ զբաղվել է:

«Այս հավաքածուն կարելի է նախորդ տարվա թողարկած հավաքածուի շարունակությունը համարել»,-տեսահոլովակի մեկնաբանության մեջ նշել է աստղը:

Տեսահոլովակի՝ միմյանց արագորեն հաջորդող կադրերում Ալեքս Ռոդրիգեսի ընկերոհին կրքահարույց կեցվածքներ է ընդունում՝ ցուցադրելով իր ձիգ և մարզված մարմինը, իսկ վերջին կադրում նա իտալացի ձևավորող-ոճաբան Զանոտիի հետ է:

Ի դեպ, կոշիկների գինը տատանվում է 1495 դոլարից մինչև 2795 դոլարի սահմաններում՝ մեկ զույգի համար:

Загрузка...