Վեց սխալ, որոնք թույլ է տալիս կանանց 99%-ը

139

1. Սխալ խոսել

Շատ կանայք չգիտեն, թե ինչպես է պետք խոսել տղամարդու հետ։ Եթե կինն ասում է. «Ես քեզ կասեմ, թե որն է ճիշտը», «Դու չգիտես, թե ինչպես է պետք անել» եւ այլն, արդեն իսկ սխալ մոտեցում է ցուցաբերում։ Ոչ մի տղամարդ չի սիրում, երբ կինն իրեն ուղղորդում եւ ուղղություն է ցույց տալիս։ Սա, անկասկած, ազդում է հարաբերությունների վրա։

2. Ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնել

Կանանց բնորոշ է եւս մեկ սխալ՝ ծայրահեղությունից ծայրահեղություն ընկնելը։ Աղջիկներին սովորաբար սովորեցնում են, որ սեքսը կնոջ պարտականությունն է, եւ երբեք չի կարելի մերժել տղամարդուն, քանի որ միշտ կգտնվի մեկը, որը կհամաձայնի։ Եվ լինում են նաեւ նրանք, ովքեր ընկճվում են սեքսից եւ մերժում տղամարդու ցանկացած առաջարկ։

3. Սխալ մոտեցում

Կանայք հաճախ են ասում. «Դու ծույլ ես», «Քիչ ես գումար վաստակում», «Երբ ես որոշում կայացնելու» եւ այլն։ Կինը պետք է աջակցի եւ խրախուսի տղամարդուն, ոչ թե պահանջներ դնի նրա առաջ ու ճնշի նրան։

4. Չգնահատել երջանկությունը

Ցանկացած կին պետք է հասկանա, թե  ինչ է նշանակում երջանկություն՝ հատկապես ընտանեկան երջանկություն։ Սովորաբար կինը հանդիպում է ինչ-որ մեկին, որը համոզում է նրան՝ «Ես եմ քո երջանակությունը», սակայն 2-3 տարի անց կինը հասկանում է, որ դա չէր իր երջանկությունը եւ հիասթափվում ու հուսահատվում է։

5. Չփայփայել ու չսիրել տղամարդուն

Ինչպես կանայք, այդպես էլ տղամարդիկ սիրո եւ ջերմության կարիք ունեն։ Բոլորն էլ ցանկանում են սիրված ու գնահատված լինել։ Հետեւաբար, կանայք ոչ միայն պետք է ուշադրություն ակնկալեն հակառակ սեռի ներկայացուցիչներից, այլեւ նույն զգացմունքները փոխանցեն իրենց ընտրյալին։

6. Տղամարդուն չսովորեցնել խոսել

Տղամարդը պետք է սովորի խոսել։ Երբ տղամարդը չի խոսում, կինն իրեն անպետք է զգում։

Խնդիրն այն է, որ տղամարդիկ իրենց ծրագրերը միայնակ են մշակում եւ չեն քննարկում կանանց հետ։ Սակայն կանայք պետք է այնքան խելացի եւ գիտակից լինեն, որ կարողանան «խոսեցնել» տղամարդուն եւ օգնել նրան որոշումների իրականացման հարցում։

Загрузка...