Սեքսը օրինականացնելու միջոց է հայտնաբերվել

728

Համացանցում հավելված է հայտնվել, որը օգնում է օրինականացնել զուգընկերոջ հետ սեքսի համաձայնությունը։

LegalFling անվանումով ծառայությունը օգտատերերին առաջարկում է սեռական ակտից առաջ զուգընկերոջը հարցում ուղարկել, վստահ լինելու համար, որ ցանկությունը փոխադարձ է։ Բացի այդ, հավելվածը օգնում է պաշտոնապես ձևակերպել սեքսի համաձայնությունը, իսկ ոտնձգություններում մեղադրվելու դեպքում՝ օգտագործել այն որպես անմեղության ապացույց։

Նկարագրության մեջ ասվում է, որ «Համաձայնել» կոճակը իրավաբանորեն պարտավորեցնում է զուգընկերոջը հետևել օգտատիրոջ անձնական էջում նշված կանոններին։ Դրանց թվում՝ տեսագրության համաձայնություն, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործում, վեներական հիվանդությունների բացակայություն, ակտի ընթացքում հայհոյանքների օգտագործում։ «Մերժում» կոճակի ընտրությունը նույնպես կարող է օգտագործվել իրավաբանական վեճերի ընթացքում։

Загрузка...