Դի Կապրիոն կնկարահանվի հայտնի հանցագործ Չարլզ Մենսոնի դերում

89
Հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոն պատրաստվում է նկարահանվել օսկարակիր ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի նոր ֆիլմում՝ մարմնավորելով 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկին՝ Չարլզ Մենսոնին:

Ինչպես նշում է rollingstone.com կայքը, 2015թ. «Օսկար» մրցանակի արժանանալուց հետո սա Դի Կապրիոյի համար կլինի առաջին ֆիլմը:

Նախկինում՝ 2012 թվականին, Տարանտինոն ու Դի Կապրիոն համագործակցել էին «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի շրջանակում:

Տարանտինոյի նոր ֆիլմում դեպքերը տեղի են ունենալու 1969թ. Լոս Անջելեսում, ու ներկայացվելու են այդ ընթացքում Մենսոնի հետևորդների կողմից իրագործված սպանությունները:

Չի բացառվում, որ դերասանուհի Մարգո Ռոբին կարող է մարմնավորել «Մենսոնի ընտանիքի» (այդպես էին կոչում նրա հետևորդներին) կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթին:

Ենթադրվում է, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Թեյթի սպանության 50-րդ տարելիցի օրը:

Загрузка...