Թրամփի բժիշկն անհամբերությամբ սպասում է բուժզննման արդյունքներին

173

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին բուժզննում կատարած բժիշկ Ռոննի Ջեքսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «հոյակապ առողջություն» ունի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

«Այսօր Ուոլթեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալում նախագահի ֆիզիկական զննումը անչափ հաջող է անցել: Նախագահը հոյակապ առողջություն ունի, եւ ես անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի մանրամասները հրապարակեմ հունվարի 16-ին»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ Թրամփը 2018 թվականի սկզբին բժշկական զննում կանցնի եւ բժիշկներին թույլ կտա արդյունքները հրապարակել:

Загрузка...