Կոուտինյոն առանձնատուն է ընտրել Բարսելոնայում

44

«Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն առանձնատուն է ընտրել Կատալոնիայի մայրաքաղաքում: Նա կապրի Բելմար թաղամասում կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հարեւանությամբ, հաղորդում է The Sun-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստն ընտրել է չորս հարկ, 750 քմ տարածք, լողավազան եւ բակ ունեցող առանձնատուն, որտեղ նախկինում ապրել է «Բարսելոնայի» նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը:

Загрузка...