Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար քննարկվում են Իլհամ Ալիևի ու նրա կնոջ անունները

356

«Այսօր քննարկվում է, թե Ադրբեջանի նախագահ կընտրվի Իլհամ Ալիև՞ը, թե՞ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը մեծ հեղինակություն և թափ է հավաքում երկրի ներսում»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Մեհրիբան Ալիևան համարվում է համեմատաբար ավելի արևմտամետ քաղաքական գործիչ. «Նրա ամբողջ ադմինիստրատիվ կազմը հագեցած է արտերկրում սովորած համեմատաբար երիտասարդ կադրերով, և ընդ որում՝ այդ կադրերը հակադրվում են նախագահի աշխատակազմում ընդգրկված՝ դեռևս Հեյդար Ալիևի օրոք իշխանության եկած տարբեր մարդկանց։ Ալիևն իր մի քանի ելույթներում, նախագահի աշխատակազմի հետ կապված՝ նշել է, որ անվստահության մթնոլորտ է, և ունի այլ աղբյուրներ, որոնք իրեն տեղեկատվություն են հաղորդում»։

Հետևաբար, ըստ ադրբեջանագետի՝ այս տարի, երբ Ադրբեջանի նախագահն ընտրվի, նա արդեն կառավարելու է 7 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն. «2016թ. սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նորընտիր նախագահը 7 տարի է կառավարելու, այսինքն՝ մյուս ընտրությունները տեղի կունենան 2025 թվականին»։

Загрузка...