Աֆրիկական 54 երկիր Թրամփից պահանջել է վիրավորելու համար ներողություն խնդրել

295

Աֆրիկական 54 երկրի ներկայացուցիչներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են ներողություն խնդրել «կեղտոտ խորշերից» եկողների մասին բառերի համար, հայտնում է DW-ն:

«Մենք սարսափելի ցնցված ենք Միացյալ Նահանգների նախագահի վրդովեցուցիչ, ռասիստական եւ այլատյաց դիտողություններից»,- նշված է ԱՄՆ-ում Աֆրիկական միության առաքելության ներկայացուցիչների հայտարարության մեջ, որը Վաշինգթոնում տարածվել է հունվարի 13-ին:

Աֆրիկայի ներկայացուցիչները նաեւ մտահոգություն են հայտնել աֆրիկական ծագմամբ մարդկանց եւ ամբողջ աֆրիկական մայրցամաքի նկատմամբ ամերիկյան կառավարության շարունակվող ու աճող միտման կապակցությամբ:

Թրամփի հայացքները ռասիստական է որակել նաեւ նախագահական ընտրություններում նրա մրցակից, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հիշեցրել է, որ նախագահի խոսքը հնչել է Հաիթիում երկրաշարժի 8-րդ տարելիցի օրը: «8 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տարելիցը ողբերգության հիշատակի օր է, օր, երբ մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Հաիթիի ժողովրդին եւ հավաստիացնենք հարեւաններին օգնություն ցուցաբերելու Ամերիկայի պատրաստակամության մասին: Դրա փոխարեն, մենք բախվում ենք Թրամփի անկիրթ, ռասիստական հայացքներին, որոնք ուղղված են բոլոր նրանց դեմ, ովքեր այնպիսի արտաքին չունեն, ինչպիսին ինքը»,- գրել է Քլինթոնը Twitterում:

Загрузка...