Գագիկ Սուրենյանը «գտել է» Պարույր Սևակի փնտրած եղանակը

826

«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է օդերևութաբանների առաջիկա կանխատեսումը և կից գրառում թողել։

«Ինչ-որ անհասկանալի վիճակ, կարճ ասած, տարվա 5-րդ եղանակ»,- գրել է Սուրենյանը:

Հիշեցնենք, որ Պարույր Սևակը ժամանակին գրել է. «Ձմե՛ռ ու ամա՜ռ, աշո՛ւն ու գարո՜ւն… Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, այն հինգերորդը…»։

Օգտատերերից մեկը գրել է. «Սևակը կենդանի լիներ տեսներ, որ եկել է այդ եղանակը…»։

Մեկնաբանություններից մեկում էլ մտահոգություն է հնչել, որ քաղաքի բնակիչն ուրախանում է, իսկ գյուղացին՝ մտահոգվում։

Նշենք, որ ըստ օդերևութաբանների` այսօր Երևանում օդի ջերմաստիճանը 7-9 աստիճան է կազմում։

http://mes.am/hy/weather/item/2018/01/13/yexanak13/#.WlnOGwlZvPM.facebook

Загрузка...