Թուրքիայում 5 լրագրող դատապարտվել է ազատազրկման

134

Թուրքիայում «Özgür Gündem» ընդդիմադիր թերթի փակման դեմ կազմակերպված արշավի գործով դատավարության շրջանակներում 5 լրագրողներ դատապարտվել են տարբեր պատժաչափերի:

Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ 2016-ի մայիսից մինչև օգոստոս տևած բողոքի ակցիային մասնակցած 50 անձանց վերաբերյալ հետաքննություն էր սկսվել: Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ  դատարանում նշյալ գործով կայացած հերթական դատական նիստի ժամանակ որպես մեղադրյալ անցնող 5 լրագրողի նկատմամբ ընդհանուր առմամբ 9 տարի 9 ամսվա ազատազրկման որոշում է կայացվել:

Լրագրող Հուսեյն Այքոլը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով դատապարտվել է 3 տարի 9 ամսվա, իսկ լրագրողներ Հուսեյին Բեքթաշը, Մեհմեթ Ալի Չելեբին, Ռագիփ Դուրանը և Այշե Դյուզքանը նույն մեղադրանքով դատապարտվել են մեկ ու կեսական տարվա ազատազրկման: Ավելացնենք, որ ազատազրկված լրագրողների թվով Թուրքիան առաջինն է աշխարհում:

Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպություն՝ Թուրքիայում կա ավելի քան 150 ազատազրկված լրագրող:

Загрузка...