<<Փոքրիկ գոյությունները միշտ են գործիքի դերում>>

228
Քաղաքական դաշտում լարվածությունը գնալով սրվում է, քանի դեռ օդի մեջ կախված են մնում մի քանի հարցեր, որոնք անխուսափելի են մեր երկրի պարլամենտարիզմին անցնելու այս գործընթացներում։ Այս ճանապարհին վարկանիշ բարձրացրեցին ու իջացրեցին մի շարք գործիչներ ու քաղաքական ուժեր։
Այս ողջ ընթացքի մեջ շարունակվում է ոտքի տակ ընկնող քարերի տենդենցը, մանր ու մեծ գործիքների կիրառումը։ Ահա այս չարդարացված հույսերի ֆոնին է, որ այսօր իր այդ գործիքային դերը ստանձնեց հերթական իրավապաշտպան որակվածը։ Արթուր Սաքունցը, ում բոլորը գիտեն որպես հայտնի գրանտակեր, վախկոտ շուխուռչի / նա մի անգամ վայնասուն էր բարձրացրել ֆեյսբուքում, թե իրեն ցանկանում են սպանել/, պարբեարբար փոխում է իր երեսը, քանի որ նա միշտ պատվերով է գործում։ Այս հերթական կատարածուն, այսօր հենց այդ առաքելությամբ է գրառում կատարել: Վերջինս զերծ մնալով անաչառ տեսակետ հայտնելուց, դիտավորությամբ տարիներ առաջ կատարված դեպքերը փորձ է կատարել այլ շղարշի տակ ներկայացնել։Մատնելով որ ծանոթ չի այն ժամանակ հնչած պատասխաններին, ուստի խորհուրդ կտանք զերծ մնալ դեպքերը շահարկելուց և անիմաստ խոսելուց առաջ ջանք գործադրել և գոնե հիմա ծանոթանալ իրականությանը։

 

Загрузка...