Թիվ 5 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել. 28-ամյա Ասատուրին բերման են ենթարկել

313

Հունվարի 9-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1971 թ. ծնված Էմմա Մ.-ն եւ հայտնել, որ ժամը 15.00-ին թիվ 5 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 43.000 դրամ եւ բանկային քարտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հունվարի 18-ին, ժամը 19.30-ին, Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Загрузка...