«Ժողովուրդ».Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է

202

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում շեշտակի ավելացել է: Եւ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 774.6 մլն դոլար: Նկատենք, որ այս գումարի զգալի մասը կառավարության պարտքն է՝ 6 մլրդ 173.1 մլն դոլարը, որից միայն 4 մլրդ 893.4 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Համեմատության համար նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 5 մլրդ 942.1 մլն դոլար էր: Այլ կերպ ասած` մեկ տարվա ընթացքում այդ գումարն ավելացել է 832.5 մլն դոլարով: Փաստորեն, Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչնչով չի տարբերվում իր նախորդներից. այսրոպեական խնդիրները լուծելու համար նրա կառավարությունը եւս շարունակում է նորանոր գումարներ վերցնել` այն փակելու պարտականությունը թողնելով ՀՀ քաղաքացիների վրա: Մեկ փաստ էլ. ՀՀ կառավարության պետական պարտքը գերազանցել է «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով սահմանված ՀՆԱ 60 տոկոսի շեմը` հաշվի առնելով երկրի տնտեսական աճի ու ՀՆԱ-ի նախնական հաշվարկները: Հիմա իշխանությունները պետք է բացատրություն տան կատարվածի համար կամ էլ ՀՆԱ-ի մեծ աճ նկարեն` այս ամենը կոծկելու համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Загрузка...