Հայտնի է, թե Հայաստանը քանի մարզիկ կունենա ձմեռային Օլիմպիադայում

366

Հայաստանն այս տարվա ձմեռային Օլիմպիական խաղերին կներկայանա 3 մարզիկով:

Փհենչհան-2018-ում մեր երկիրը կունենա 2 ներկայացուցիչ դահուկավազքում (տղա և աղջիկ) և մեկը լեռնադահուկավազքում:

Armsport.am-ին Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հայտնեց, որ մասնակիցների անունները որոշվելու են առաջիկա օրերին կայանալիք նախագահության նիստում:

Ձմեռային Օլիմպիական խաղերն ընթանալու են փետրվարի 9-ից 25-ը:

Загрузка...