ՊՍԺ-ում վստահեցնում են, որ Կիլիան Մբապեն կկարողանա խաղալ «Ռեալի» դեմ

296

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հետ խաղերին,- հաղորդում է AS-ը:

Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները: Փարիզցիները կարծում են՝ 19-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը բավականին իրատեսական է: Մբապեն վնասվածք էր ստացել «Լիոնի» հետ խաղում, և ֆրանսիական մամուլի համաձայն՝ բաց կթողնի երկու ամիս:

«Ռեալ»-ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 14-ին Մադրիդում:

Загрузка...