Հայտնի են «Օսկար» 2018-ի հավակնորդները

277

Լոս Անջելեսում Կինոարվետսի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտարարել է մարտի 4-ին կայանալիք «Օսկար» 90-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին:

Ինչպես հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում, «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմը, ինչպես նաև չիլիական «Ֆանտաստիկ կինը», լիբանանյան «Վիրավորանք», «Մարմնի և հոգու մասին» և հունգարաշվեդական արտադրության «Քառակուսի» ֆիլմերը:

«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են «Ինձ քո անունով կոչիր», «Լեդի Բըրդ», «Երևակայական թելը», «Մութ ժամանակներ», «Ջրի ձևը», «Դյունքերք», «Հեռացիր», «Փոստը» ֆիլմերը:

Լավագույն դերասանի տիտղոսի համար կպայքարեն Գարի Օլդմանը, Դենզել Վաշինգտոնը, Դենիել Դեյ-Լյուիսը, Թիմոթի Շալամեն, Դենիել Կալույան:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդներն են Սելի Հոքինսը, Ֆրենսիս ՄաքԴորմանը, Մարգո Ռոբին, Սիրշա Ռոնանը և Մերիլ Սթրիփը:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել են «Փոքրիկ բոսը», «Սիրող Վինսենթը», «Կոկոյի գաղտնիքը», «Ֆերդինանդ» ֆիլմերը:

Загрузка...