Ռուսաստանում ադրբեջանցի լրագրող է մահացել

339

Ռուսաստանում մահացել է ադրբեջանցի լրագրող Ուլվիա Մամեդովան, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական minval.az կայքը:

Աղբյուրը հայտնում է, որ Մամեդովան մահացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով, դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Աստրախան քաղաքում:

Լրագրողի հարազատները հայտնել են, որ մահացածի մարմինն այժմ ենթարկվում է բժշկական փորձաքննության:

Հայտնի է, որ Մամեդովան հողին կհանձնվի իր ծննդավայրում՝ Ադրբեջանի Գյանջա քաղաքում:

Загрузка...