Երեխաներից մեկը սովորում է 2-րդ, մյուսը՝ 8-րդ դասարանում. կլուծարվի Մեծաձորի հիմնական դպրոցը

230

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հերթական նիստին ներկայացրեց «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի` Արագածոտնի մարզի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշակերտների  թիվը 2 է, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը՝  9: «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բնականոն հանրակրթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը:

«Երեխաներից մեկը սովորում  է երկրորդ, մյուսը՝  ութերորդ դասարանում, կոմպլեկտավորման որևէ հնարավորություն չկա»,-ասաց Դավիթ Լոքյանը:

Նախարարը նշեց, որ նախագիծն ընդունելու դեպքում կլուծարվի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել «Վերին Բազմաբերդի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13,0 մլն դրամ:

Загрузка...