Աղջիկը ուրախ սելֆի է արել՝ խեղդվող զբոսաշրջիկի ֆոնին

205

Անեկա Բեդինգը Ավստրալիայի Մաքենզի ջրվեժի մոտ վայելում էր լողը և նկարում իրեն ու ընկերներին, երբ հետին պլանում դժբախտ դեպք տեղի ունեցավ: Տղամարդը սահել և մահացու հարված էր ստացել:

28-ամյա տղամարդը իր երեք ընկերների հետ է եղել: Անեկիի խոսքերով, նա զվարճանում էր իր տեսախցիկով, երբ հետևից ճչոցներ է լսել:

«Այդ պահին մենք գաղափար անգամ չունեինք, թե ինչ է կատարվում: Մտածեցինք, թե ջրի մեջ ինչ որ կենդանի է: Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվել, իսկ նրանք շարունակում էին գոռալ ու ջրի ուղղությամբ ցույց տալ»:

Հերթապահ փրկարարը ջուրն է նետվել, որպեսզի փրկի Թայվանի բնակչին, սակայն ջրվեժի հոսանքը շատ ուժեղ է եղել: Ամբողջ ընթացքում 24-ամյա Անեկան փորձել է փրկարար ջոկատ կանչել, բայց այդ տարածքում կապը չի աշխատել: Նա վազել է մեկ կիլոմետր և հետո էլ 10 րոպե գնացել է մեքենայով, մինչև որ կարողացել է զանգահարել: Զոհվածի դիակը ջրից կարողացել են միայն հաջորդ օրը դուրս բերել:

Загрузка...