Նիկոլայ II-ի Rolls-Royce-ը վաճառքի է հանվել 280 միլիոն ռուբլիով

176

«Ավտո.ռւո» կայքում հայտնվել է 1913 թվականի Rolls-Royce Silver Ghost-ի (40/50 ձիաուժ) վաճառքի հայտարարությունը: Ատոմեքենայի սեփականատիրոջ խոսքով՝ ավելի վաղ ավտոմեքենան, որն այժմ գտնվում է Գերմանիայում, պատկանել է Նիկոլայ II-ին: Հազվագյուտ մեքենան մոտ 278 մլն ռուբլի է գնահատվել, փոխանցում է Motor-ը:

Rolls-Royce 40/50 hp-ն 1914 թվականին ներկայացվել էր Սանկտ-Պետերբուրգի IV միջազգային ավտոցուցահանդեսում:

Նիկոլայ II-ի մահից հետո ավտոմեքենայի նոր սեփականատերը ցուցադրել էր Rolls-Royce-ը Լաս Վեգասի կազինոյում: Դրանից հետո ավտոմեքենան վաճառել էին եւ թաքցրել Գերմանիայի բունկերներից մեկում, որտեղ եւ այն հայտնաբերվել էր:

Նույն մեքենան վաճառքի էր հանվել նաեւ 2013 թվականին: Այդ ժամանակ այն 5,5 մլն եվրո էր գնահատվել:

Загрузка...