7 ապրանքախումբ թանկացել են ԵՏՄ-ի պատճառով. ԻՔՄ

205

Հայաստանում 7 ապրանքախումբ թանկացել է ԵՏՄ-ի պատճառով: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի՝ ՀՀ-ին տրամադրվում է ԵՏՄ միասնական մաքսային սակագներին (այսուհետ՝ ՄՄՍ) անցնելու անցումային շրջան՝ մինչեւ 2022թ., որի ընթացքում առավել շոշափելի ու կարեւոր մոտ 770 ապրանքատեսակների ՄՄՍ-ից տարբերվող մաքսային դրույքաչափերը պետք է աստիճանաբար հարմարեցվեն դրան:

Այսպիսով, ըստ վերոնշյալ պայմանագրի հավելված 4-ի՝ 2018թ.-ին նախատեսվում են մաքսային սակագների փոփոխություններ մի շարք ապրանքախմբերում:

Հատկապես ուշադրության է արժանի «Ընտանի թռչնի միս եւ մսամթերք»ապրանքախումբը, որի համար սահմանվում է 18% մաքսային դրույքաչափ՝ նախկին 14-ի փոխարեն, միեւնույն ժամանակ, նախատեսվում է մինչեւ 2022թ. այն հասցնել 50%-ի: Ընդ որում, 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին այս ապրանքախմբի ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել հենց երրորդ երկրներին: Այսպես, ԵՏՄ երկրներից «Ընտանի թռչնի միս եւ մսամթերք» ապրանքախմբի ներմուծումը կազմել է մոտ 6 մլն դոլար, մինչդեռ երրորդ երկրներից ներմուծումը կազմել է 24 մլն դոլար: Սա նշանակում է, որ 2018թ.-ին այս ապրանքախմբի ներմուծումը զգալիորեն կթանկանա: Դա վերաբերում է նաեւ հաջորդող ժամանակաշրջաններին, երբ դրա դրույքաչափը էլ ավելի բարձրանա:

Հաջորդ ապրանքախումբը, որի մասով նույնպես նախատեսված են փոփոխություններ, «Հանքային, քիմիական պարարտանյութեր» ապրանքախումբն է: Այս դեպքում սահմանվում է 2% մաքսային դրույքաչափ, մինչդեռ նախկինում այս ապրանքախմբի համար ներմուծման մաքսատուրք նախատեսված չէր: Այս դեպքում նույնպես 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների դրությամբ ներմուծման գերակշիռ մասը բաժին է ընկել երրորդ երկրներին՝ մոտ 19 մլն դոլար, իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է մոտ 6,5 մլն դոլար:

 

Առավել մանրամասն՝ այստեղ

Загрузка...