Պիկե. Եթե չերկարաձգեի «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, կավարտեի կարիերաս

163

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կատալոնական ակումբի հետ գործող պայմանագիրը երկարաձգելուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Բարսան» իմ տունն է, եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ հնարավորություն տվեցին շարունակել խաղալն այստեղ: Ինձ տեսնում եմ միայն «Բարսելոնայի» մարզաշապիկով: Եթե չերկարաձգեի պայմանագիրը, ապա կավարտեի կարիերաս, քանի որ ֆուտբոլ խաղում եմ միայն «Բարսելոնայում» հանդես գալու համար»,- Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ Պիկեի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը, իսկ նրա կլաուզուլան կկազմի 500 միլիոն եվրո։ Պիկեն «Բարսելոնայի» ակադեմիայի սան է, իսկ 2004-2008-ն անցկացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Կատալոնական ակումբի կազմում պաշտպանն անցկացրել է 425 պաշտոնական հանդիպում, դարձել 36 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ։

Загрузка...