Գաղտնի եք պահում, որ ի՞նչ անեք. 10 հայ հայտնիներ, ովքեր խնամքով թաքցնում են իրենց կողակիցներին

269

Հայտնի մարդկանց մոտ նկատվում է երկու միտում. երբ նրանք ամուսնանում են, կա՛մ իրենց հարսանիքը մեծ շոու են դարձնում` հարսանեկան բոլոր նկարները տարածելով համացանցում, կա՛մ անում են լրիվ հակառակը` խիստ գաղտնի են պահում և՛ իրենց ամուսնացած լինելը, և՛ իրենց կնոջը կամ ամուսնուն: Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները նույնպես բացառություն չեն: Նրանք շատ չեն սիրում խոսել իրենց անձնականի մասին՝ համարելով, որ, մշտապես հանրության աչքի առաջ լինելով, իրենց ընտանեկան անդորրը կարող է խաթարվել։ Սակայն համացանցն այն բաց հարթակն է, որտեղ ինչ-որ մեկին գաղտնի պահելը գրեթե անհնար է: Ձեզ ենք ներկայացնում այն աստղերին, ովքեր հասարակության աչքից թաքուն են պահում իրենց ընտրյալներին, չնայած նրանցից շատերն արդեն երեխաներ ունեն ու երեխաների լուսանկարներն էլ անկաշկանդ հրապարակում են, բայց արի ու տես՝ ամուսիններին գաղտնի են պահում:

 

Քրիստինե Պեպելյան

14729353_1788795931332424_5858536099134673708_n

Իր ամուսնությունը բոլորից գաղտնի էր պահում հայկական շոու-բիզնեսի ամենանուրբ ու քնքուշ երգչուհիներից մեկը՝ Քրիստինե Պեպելյանը: Մինչև օրս էլ երկրպագուներից ոչ մեկ դեռ չգիտի՝ ով է Քրիստինեի ընտրյալն ու ինչով է զբաղվում: Երգչուհու սոցիալական էջերում նույնիսկ լավ փնտրելու դեպքում անհնար է գտնել համատեղ լուսանկար ամուսնու հետ: Նշենք, որ Քրիստինեն դեռ երեխա չի պարգևել սիրելիին:

 

Սարո Թովմասյան

23347434_243748092823987_4688804466919473152_n

Երգիչ Սարո Թովմասյանի ամուսնացած լինելու մասին լուրը հանրությունն իմացավ երգչուհի Նանայի միջոցով, ով իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց` գրելով․ «Ես, Սարոն և Սարոյի կինը՝ Տաթոն»: Զույգն արդեն տևական ժամանակ միասին է: Ցանկացած պատեհ առիթ Սարոն օգտագործում է շնորհակալություն հայտնելու կնոջը՝ Տաթևին, որ իրեն  պարգևել է  կյանքի ամենամեծ հաղթանակին` դստերը՝ Վիկտորյային:

Դավիթ Մարդյան

11206126_1000625413315630_7417339969666191131_n

Մի շարք հեռուստասերիալներից հայտնի դերասան Դավիթ Մարդյանն ամուսնացել է 2015-ին: Դերասանի ընտրյալը մասնագիտությամբ իրավաբան է: Դավիթը ևս առանձնապես չի սիրում խոսել ընտանեկան կյանքի մասին, սակայն կնոջ՝ Սեդայի հետ երբեմն լուսանկարներ հրապարակում է:

Առավել մանրամասն՝ այստեղ

Загрузка...