Արմեն Ջիգարխանյանն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է

193

Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը Մոսկվայում կրկին հոսպիտալացվել է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին: «Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է՝ այս անգամ անգիտակից վիճակում:

Պատճառը սրտի նոպան է: Նրան անհրաժեշտ է հանգիստ», – ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նաև հավելել է, որ դերասանը հոսպիտալացվել է նախկին կնոջ՝ 39-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասնակցությամբ «Թող խոսեն» թոք շոուն դիտելուց հետո:

 

Загрузка...