Դատարանի որոշմամբ Ռուսաստանը վերադարձել է Սոչի-2014-ի մեդալային հաշվարկի առաջին տեղ

36
Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանի (CAS) որոշմամբ Ռուսաստանը վերադարձել է 2014 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկի առաջին տեղ:
CAS-ը լիովին արդարացրել է 39 մարզիկներից 28-ին, ովքեր ՄՕԿ-ի կողմից ցմահ որակազրկվել էին խթանիչներ օգտագործելու համար:
Այս պահին Ռուսաստանն ունի 11 ոսկե, 9-ական արծաթե և բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Նորվեգիան 11 ոսկե, 5 արծաթե և 10 բրոնզե մեդալով:
Հավելենք, որ ՄՕԿ-ը ոչ լեգիտիմ է համարում CAS-ի որոշումը:
Загрузка...