Վենգերը՝ մեկնարկային կազմում Մխիթարյանի եւ Օբամեյանգի ընդգրկվելու մասին

150

«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26–րդ տուրի խաղից առաջ Լոնդոնի « Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանին եւ Պյեր–Էմերիկ Օբամեյանգին մեկնարկային կազմում ընդգրկելու հավանականությունը։

«Մխիթարյանն, անշուշտ, խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։ Օբամեյանգը երեկ է վերսկսել մարզումները եւ առայժմ լավագույն մարզավիճակում չէ։ Նրա վերաբերյալ որոշում կընդունենք ավելի ուշ»,– Վենգերի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանն արդեն նշել է նորամուտը «Արսենալում»՝ «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25–րդ տուրի խաղում դուրս գալով փոխարինման 60–րդ րոպեին։ Այդ խաղում «Արսենալը» պարտվել է 1։3 հաշվով։

«Արսենալ» – «Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30–ին։

Загрузка...