Արյան ցուցանիշներ, որոնք կպատմեն ամեն ինչ մարդու առողջության մասին

223

Արյան անալիզ մարդիկ հանձնում են գրեթե յուրաքանչյուր հիվանդության դեպքում: Արյան ընդհանուր անալիզի համար արյունը վերցնում են կամ երակներից կամ մատից: Արյան 1-ին  անալիզը կարող եք հանձնել  նաև ոչ քաղցած վիճակում, սակայն   արյան ընդհանուր անալիզի դեպքում, հարկավոր է  հանձնել քաղցած վիճակում:

Նման պահանջի պատճառը շատ պարզ է. ցանկացած  տեսակի սնունդ փոխում է արյան մեջ շաքարի մակարդակն ու այդ դեպքում արդյունքն օբյեկտիվ չի լինում: Արյան անալիզ ցանկալի է հանձնել որոշակի ժամանակ հանգստանալուց հետո(այդ պատճառով առավել հաճախ մարդիկ անալիզ հանձնելու են գնում առավոտյան):

Յուրաքանչյուր գրագետ բժիշկ ուշադրություն է դարձնում  հիվանդի և սեռի և ֆիզիկական վիճակի վրա, քանի որ, օրինակ կանանց մոտ, դաշտանային ցիկլի ընթացքում, բարձրանում է էրիթրոցիտների նստեցման  արագությունն ու նվազում է թրոմբոցիտների քանակությունը:

Արյան ընդհանուր անալիզի ցուցանիշները

1. Հեմոգլոբին (Hb)

Սա արյան պիգմենտ է, որն առկա է էրիթրոցիտներում, որի հիմնական ֆունկցիան թոքերից  հյուսվածքներ թթվածնի մատակարարումն ու  օրգանիզմից СО2 գազերի  դուրս բերումն է: Տղամարդու համար նորմալ ցուցանիշը կազմում են 130-160 գ/լ, իսկ կանանց համար՝ 120-140 գ/լ: Եթե հեմոգլոբինը ցածր է,  ապա դա կարող է վկայել անեմիայի,  արյան կորստի կամ թաքնված  ներքին արնահոսության մասին: Բարձր հեմոգլոբինը, որպես կանոն, նկատվում է արյան հիվանդությունների ու սրտային անբավարարության որոշ տեսակների դեպքում:

2.էրիթրոցիտներ

Դրանք արյան կարմիր գնդիկներ են, որոնք պարունակում են հեմոգլոբին: Վերջինի նորմալ ցուցանիշը  տղամարդկանց մոտ կազմում է – 4.0–5.1 x1012   իսկ կանանց մոտ՝ 3.7-4.7×1012: էրիթրոցիտների քանակության ավելացում առողջ մարդկանց մոտ կարող է նկատվել  լեռներ բարձրանալիս, ինչպես նաև սրտի արատների, բրոնխների հիվանդության, թոքերի, երիկամների ու լյարդի հիվանդությունների դեպքում: Երբեմն դա կարող է   նաև վկայել օրգանիզմում ստերոիդային  հորմունների ավելցուկի մասին: էրիթրոցիտների դեֆիցիտը վկայում է սակավարյունության մասին, որը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ուժեղ արնահոսությունից, քրոնիկ բորբոքային պրոցեսներից: Երբեմն էլ կարող է հանդիպել հղիության ուշ փուլում:

3. Լեկյոցիտներ

Արյան սպիտակ կորիզավոր բջիջներ: Նրանք արտադրվում են ոսկրածուծում ու ավշային գեղձերում և պաշտպանում են օրգանիզմն արտաքին ազդեցություններից: Բոլորի համար նորման համարվում է  4,0-9.0×109:  Լեյկոցիտների քանակության աճը վկայում է օրգանիզմում ինֆեկցիաների ու բորբոքային պրոցեսների առկայության մասին: Այդ մակարդակը կարող է արյան մեջ բարձրանալ տարբեր պատճառներով՝ ֆիզիկական լարվածության, սթրեսի և անգամ հղիության դեպքում: Պատահում է անգամ, որ լեյկոցիտոզը կապված է լինում հետևյալ  հիվանդություններ հետ՝

·       բակտերիալ ինֆեկցիաներ

·       բորբոքային պրոցեսներ

·       ալերգիկ ռեակցիաներ

Ինչպես նաև հորմոնալ դեղամիջոցների ու սրտային մի շարք դեղամիջոցների ընդունմաբ : Իսկ ահա լեյկոպենիան (լեյկոցիտների դեֆիցիտ) կարող է վկայել վիրուսային ինֆեկցիայի մասին(օրինակ գրիպի դեպքում):

4. Թրոմբոցիտներ

Դրանք բջիջներ են, որոնք ապահովում են արյան մակարդելիությունն ու մասնակցում են թրոմբների ձևավորմանը: Նորմալ քանակությունը կազմում է
180-320×109 %/լ: Եթե նրանք նորմայի սահմանից ավել են լինում, ապա  դա կարող է վկայել տուբերկուլյոզի, խոցային կոլիտի, լյարդի ցիռոզի մասին: Նրանց քանակությունը բարձրանում է նաև վիրահատությունից հետո ու հորմոնալ դեղամիջոցների ընդունման դեպքում:

Թրոմբոցիտների մակարդակի իջեցումը նկատվում է ալկհոլի ազդեցության, ծանր մետաղներով թունավորվելու, արյան հիվանդությունների, երիկամային անբավարարության,  լյարդի ու փայծաղի հիվանդությունների ու հորմոնալ  խանգարումների, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ազդեցության դեպքում:

5. Էրիթրոցիտների նստվածքի արագությունը(СОЭ)

Դա Էրիթրոցիտների  նստվածքի արագությունն է, որը հանդիսանում է հիվանդության ընթացքի ցուցանիշը: Սովորաբար Էրիթրոցիտների նստվածքի արագությունը բարձրանում է հիվանդության 2-4 օրերի ընթացքում, իսկ գագաթնակետին հասնում է կազդուրման շրջանում:

Տղամարդկանց համար նորման  կազմում է 2-10 մմ/ժ, իսկ կանաց համար՝ 2-15մմ/ժ: Ցուցանիշների բարձրացում նկատվում է ինֆեկցիաների, բորբոքումների, անեմիայի, երիկամների հիվանդությունների, հորմոնալ խանգարումների,  վնասվածքների ու վիրահատությունից հետո շոկի ժամանակ, հղիության շրջանում, ծննդաբերությունից հետո, ամսեկանների ժամանակ: Ցուցանիշների նվազում նկատվում է  արյան վատ շրջանառության ու անաֆիլակտիկ շոկի դեպքում

6. Գլյուկոզա

Առողջ օրգանիզմում գլյուկոզայի կոնցենտրացիան պետք է կազմի 3,5–6,5 մմոլ / լիտր: Գլյուկոզայի մակարդակի նվազումը վկայում է ոչ բավարար ու անկանոն սնվելու, հորմոնալ հիվանդությունների ու  շաքարային դիաբետի բարձրացման մասին:

7. Ընդհանուր սպիտակուց

Վերջինիս նորման համարվում է 60–80 գրամ / լիտր: Այն նվազում է հիմնականում լյարդի, երիկամների վատ աշխատանքի ու թերսնման ժամանակ:   Դա հատկապես հանդիպում է խիստ դիետաներից հետո:

8. Ընդհանուր բիլիռուբին

Բիլիռուբինը  պետք է 20.5 մմոլ / լիտրից բարձր չլինի: Այն հանդիսանում է լյարդի աշխատանքի ցուցիչ, որը  բարձրանում է հիմնականում հեպատիտի, լեղաքարային հիվանդությունների ու էրիթրոցիտների քայքայման դեպքում:

9. Կրեատինին

Կրեատինինը պատասխանատու է երիկամների համար: Նրա նորմալ կոնցենտրացիան 0,18  մմոլ / լիտրն է: Վերջինիս նորմայի բարձրացումը վկայում է երիկամային անբավարարության մասին, իսկ եթե այն չի կարգավորվում, ապա դա նշանակում է, որ հարկավոր է բարձրացնել իմունիտետը:

Загрузка...