Վահե Էնֆիաջյանը հորդորում է դադարեցնել փնթի գործելաոճը

318

Մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Մուլտի գրուպ կոնցեռնի»։

Հղում անելով` մեջբերվում էր, իբրև վերոնշյալ կոնցեռնը պատշաճ չի վճարում աղբահանության հարկերը:

Այս մասին պարզաբանում ստանալու համար 1Lur.am-ը զրուցեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե էնֆիաջյանի հետ։ Վերջինս իր զարմանքն ու վրդովմունքը հայտնեց, որ երեկվանից առանց հիմնավոր փաստարկների, իրավական ու տնտեսական տարրական հաշվարկների շահարկվել է երկրի խոշոր հարկատուների շարքին պատկանող կազմակերպության անունն ու բարի համբավը։

«Ամոթ է, երբ առանց պատշաճ ուսումնասիրության և պարզ թվաբանություն անելու վարչական կառույցը նման քայլի է գնում»,- ասաց Էնֆիաջյանը` ի պատասխան մեր հարցին հավելելով. «Երբ 10779.45 քմ սպորտային տարածքը շփոթում են 107 քմ սննդային տարածքի հետ պատիվ չի բերում մի թաղապետարանի, որը զբաղված է Երևանի ամենակենսական հարցերի համար պատասխանատու համայնքի աշխատանքներով»։

Նրա խոսքով՝ Կենտրոնում, առկա են բարեկարգման անհրաժեշտություն ունեցող բազում հարցեր։

«Աղբանահության խնդիրը կրիտիկական է և հանգեցնում է մի շարք առաջնային ու անլուծելի թվացող խնդիրների, նաև զբոսաշրջիկների արդարացի դժգոհությունների պատճառ»,- նկատեց Վահե Էնֆիաջյանը:

«Ծառուկյան» խմբակցութան քարտուղարը հորդորեց սթափվել` Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների և այլ իրավազոր կառույցների բոլոր պատասխանատուներին, վերհիշել իրենց պարտականությունները, դադարել փնթի ու անպատասխանատու գործելաոճը և իրականությունն ադեկվատ գնահատել:

Նյութի աղբյուր՝ 1lur.am

Загрузка...