Կենտրոն վարչական շրջանը երկրորդ անգրագետ հայցը ևս դատապարտված է պարտության

158

Ծիծաղելի է, որ որոշակի պետական կառույցներ հիմնկան գործով զբաղվելու փոխարեն զերծարարություններով են զբաղվում՝ իրենց «որջում» կուտակելով գրագիտությունից ու մասնագիտական հմտություններից ու կարողություններից զուրկ աշխատակիցների։
Օրերս մամուլում տարածվեց լուր, որի համաձայն «Կենտրոն» վարչական շրջանի կողմից իրավական հայց է ներկայացվել դատարան, որպեսզի «Մուլտի Գրուպ կոնցեռնից» գանձի այսպես ասած «չվճարված» հարկերը։Բնականաբար այս լուրը հարուցում է միայն ծիծաղ, թե ինչպես կարող է նման լուրջ պետական կառույցը՝ իր ողջ աշխատակազմով հանդերձ, զբաղվել նման անլուրջ ու օրինազանց գործունեությամբ։ Իսկ խնդրո առարկան հետևյալում է․ Նախ կոնցեռնի դեմ հայց ներկայացվել է երկու անգամ, առաջին անգամ չի այն չի ընդունվել, քանի որ ոչ մի լուրջ ու հիմնավոր փաստարկ դրան կցված չի եղել։ Երկրորդի համար փորձ է արվել այդպիսի փաստեր հայթայթել ու կցել, սակայն ստացվել է մի հսկայական տգիտությունների շղթա։ Այդ փաստաթղթերում սպորտային համալիրը հաշվառված է հանրային սննդի կենտրոնի հարկային գործակիցներով, և այն փորձ է արվել նույնացնել սպորտային, առողջարարական համալիրի հետ: Մինչդեռ ամբողջովին սխալ հաշվարկներ է կատարվել և 10779,45 ք.մ ընդհանուր տարածքը հաշվարկված է հանրային սննդի կետ, որից իրականում ընդամենը 107 ք.մ-ն այդպիսին: Հետևաբար այս երկրորդ հայցն էլ է դատապարտված պարտության, քանզի հիմքեր ու հիմնավորումներ բացարձակ չկան այս ամենի հիմքում։ Արդյունքում մնում է հասկանալ, թե ինչով է զբաղված Կենտրոն վարչական շարջանի ղեկավարությունը, ովքեր դերադասում են տաքուկ աշխատասենյակներում նստելով իրականությանը չհամապատասխանող հայցադիմումներ ներկայացնել, փոխանակ իրենց շարքերը մաքրեն տգետ և իրենց գործին չտիրապետող աշխատակիցներից։

Загрузка...