Մոսկվայի բնակիչներին խնդրել են մինչև շաբաթվա վերջ մեքենա չվարել՝ քաղաքը ձնից մաքրելու համար

394

Մոսկվայի կառավարության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը կոչ է արել մայրաքաղաքի բնակիչներին մինչև փետրվարի 11-ը հրաժարվել սեփական ավտոմեքենաներով երթևեկելուց: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Մոտ օրերս քաղաքում ձյան մաքրման լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն: Այս կապակցությամբ խնդրում ենք ժամանակավորապես հրաժարվել ավտոմեքենաներից և այս շաբաթ օգտվել հասարակական տրանսպորտից: Այս կերպ մենք կօգնենք քաղաքին ավելի արագ վերացնել ձյան տեսքով տեղումների հետևանքները», – նշել է գրասենյակը:

«Ֆոբոս» եղանակային կենտրոնի տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ին Մոսկվայում սպասվում է մինչև -12 աստիճան, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև -14 աստիճան սառնամանիք, ձյան տեսքով տեղումներ ու ամպամածություն։

Հիշեցնենք, որ փետրվարի երեքին Մոսկվայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել. ընդհանուր առմամբ, գրանցվել է 14մմ տեղում:

 

Загрузка...