Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին մի քանի ամսվա հզորագույն բռնկումը

150

Անցյալ տարվա հոկտեմբերից արևն ակտիվության նշաններ չի ցուցադրել, որոնք կարող ին գրանցվել մասնագետների կողմից, սակայն օրեր առաջ Արեգակի վրա բավականին հզոր բռնկում է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ վկայակոչելով Լեբեդևի անվան ինստիտուտի Արեգակի ճառագայթային լաբորատորիայի աշխատակիցներին, երևույթը վերագրվում է ազդակային տեսակին, քանի որ արևային պլազմայի արտանետումներով չի ուղեկցվել և մագնիսական փոթորիկներ չի առաջացրել Երկրում:

Բռնկումը դարձել է վերջին մի քանի ամսվա ընթացքում տեղի ունեցած արեգակնային ակտիվության եզրափակիչ փուլը: Արեգակնային ակտիվությունը նկատվում էր փետրվարի 4-ին:

Մասնագետների խոսքով՝ ակտիվության նման աճը չի կարելի է գնահատել որպես սովորական, քանի որ այն տեղի է ունենում արևային ցիկլի նվազագույն զարգացման ֆոնին:

 

Загрузка...