Եթե դառնամ նախագահ՝ ես լինելու եմ ոչ թե երրորդ հանրապետության 4-րդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը. Արմեն Սարգսյան

300

Ես չգտեմ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե ոչ, գիտեմ, որ կան անհատներ, որոնք  հասարակության գնահատմամբ քաղբանտարկյալներ են:  ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, թե ոչ:

«Մեր երկրում անպայման քաղբանտարկյալներ այսօր կամ վաղը չպետք է լինեն»,-ասաց նա:

Ի դեպ, Արմեն Սարգսյանը «Ելք» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ասաց, որ երկկողմ հարցեր ուղղեցին, և ինքը գոհ է: «Քննարկումը շատ բաց էր, պրոֆեսիոնալ: Ես ինձ բավարարված եմ զգում, բաց զրույց էր: Հուսով եմ, որ այդ զրույցը վերջինը չէ, մենք խոսեցինք նաև հետագա նոր հանդիպումների մասին»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Загрузка...