Կարծես անհաջող ժամադրություն լինի. կինոքննադատները չեն հավանել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի 3-րդ մասը

59

Համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի նոր մասը քննադատվել է կինոքննադատների կողմից՝ չնայած, որ դրա պրոդյուսերներն ամեն ինչ արել են, որպեսզի նրանք ներկա չլինեն ցուցադրություններին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, խոսքն «Ազատության 50 երանգները» ֆիլմի մասին է, որի պրեմիերան կայացել էր մի քանի օր առաջ Փարիզում:

Պրոդյուսերները սահմանափակել են լրագրողների ու կինոքննադատների ներկայությունը եվրոպական պրեմիերային, սակայն դա նրանց չի օգնել խուսափել բացասական արձագանքներից:

Մասնագետների կարծիքով՝ գլխավոր հերոսների երկխոսությունները շփոթեցնող են ու, բացի այդ, էրոտիկ ֆիլմի գլխավոր հերոսների միջև համոզիչ կիրք չկա:

Օրինակ՝ Hollywood Reporter-ի թղթակից Ջորդան Մինցերը ֆիլմի դիտումից հետո նշել է, որ սա վատագույն ֆիլմաշարերից մեկն էր ու վստահաբար չի արդարացրել պրոդյուսերների ակնկալիքները:

Մինցերի խոսքով՝ Ջեյմի Դորնանն ու Դակոտա Ջոնսոնը երբևէ կինոէկրանին հայտնված ամենատաղտկալի զույգերից մեկն են:

«Ֆիլմը նման էր անհաջող ժամադրության»,-գրել է ավստրալական The Herald Sun-ը:

Մինչդեռ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 100 միավորից ընդամենը 6-ն է հավաքել՝ համալրելով երբևէ նկարահանված վատագույն կինոնկարների ցանկը:

Հիշեցնենք, որ «Մոխրագույնի 50 երանգները» էկրան է բարձրացել 2015թ., դրան հաջորդել է 2-րդ մասը՝ «50 երանգով ավելի մուգ»-ը:

Загрузка...