«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը և Բնապահպանության նախարարությունը ստորագրել են գործակցության հուշագիր

208

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ստորագրել են գործակցության հուշագիր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնմանը, նաև համատեղ ուժերով լուծում տալու ոլորտի խնդիրներին: Որպես գործակցության առաջին քայլ՝ հիմնադրամը նախարարությանը 10-ը Նիվա ավտոմեքենա է նվիրաբերել:

«Մեր բնությունը մեր հարստությունն է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ այն պահպանելու գործում պատրաստ է ներդնել ոչ միայն տեխնիկական և ֆինանսական միջոցներ, այլև ներգրավվել մարդկանց, որոնք օժտված կլինեն մասնագիտական գիտելիքներով ու անհրաժեշտ փորձով:

Загрузка...