Հայտնի է Մեգան Մարքլի հարսանեկան զգեստի դիզայների անունը

87

Արքայազն Հարրի և Մեգան Մարկլի հարսանիքի խոստանում է լինել տարվա ամենահիշարժան միջոցառումը: 36-ամյա դերասանուհին մանրակրկիտ ձևով պատրաստվում է  հյուրերի և փեսացուի առաջ հանդես գալուն:

Հունվար ամսվա վերջին տեղեկություններ շրջանառվեցին, որ Մարկլը ընտրել է դիզայներին և  պատմել է, թե ինչպիսին է  ցանկանում տեսնել իր հարսանեկան զգեստը:  Իսկ հիմա արդեն տեղեկություններ կան, թե  ով է հագուստի դիզայները:

Լոնդոնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մեգանը ընտրել Անտոնի Բերարդիին: Ըստ տեղեկությունների՝   բրիտանացի, իտալական արամատներ ունեցող  դիզայներն է  աշխատելու Մարկլի հարսանեկան զգեստի վրա:

Մեգան Մարկլը բազմիցս հանրության առջև ներկայացել է Բերարդիի հագուստով, որոնք միշտ էլ կանանցի տեսք են հաղորդել վերջինիս, և դրանք կարված են եղել  հոյակապ կտորներից:

 

Загрузка...