«Չեմ ուզում արդարացումներ գտնել, նոր էջ եմ սկսում իմ կյանքում և կարիերայում».Մխիթարյան

257

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան հարցազրույց է տվել «Evenening Standard»-ին՝ խոսելով «Մանչեսթր Յունայթեդ»-ը լքելու և «Արսենալ» տեղափոխվելու մասին։

«Մանչեսթր Յունայթեդ»-ը լքելու մասին․ «Չեմ ուզում արդարացումներ գտնել և որևէ մեկին մեղադրել, բայց ես երջանիկ եմ, որ մրցաշրջանի առաջին կեսն արդեն անցյալում է: Նոր էջ եմ սկսում իմ կյանքում և կարիերայում»:

«Արսենալ»-ի մասին․ «Շատ երջանիկ եմ, որ «Արսենալ»-ում եմ: Ցանկանում եմ այստեղ ավելիին հասնել, քան հասել եմ «Մանչեսթր Յունայթեդ»-ում: Որևէ մեկին ապացուցելու բան չունեմ, պետք է ուղղակի հաճույք ստանամ։ Ինձ դուր էր գալիս «Արսենալ»-ի խաղաոճը, Արսեն Վենգերի աշխատանքային մեթոդները: 10 տարի առաջ ինձ համար երազանք էր «Արսենալ»-ում խաղալը»:

Օբամեյանգի հետ վերամիավորվելու մասին․ «Երբ տեղափոխվեցի «Արսենալ», Օբամեյանգին ասացի, որ առաջին քայլն արված է, հիմա երկրորդի հերթն է»։ Միայն երազել կարելի էր «Բորուսիա»-ում խաղալուց հետո այլ ակումբում վերամիավորվելու մասին: Պիերն իմ լավագույն ընկերներից և խաղընկերից մեկն է։ Շատ երջանիկ եմ, որ նա այստեղ է։ Սիրում եմ նրա հետ խաղալ, քանի որ կարողանում եմ հասկանալ իրեն առաջին քայլից»:

Загрузка...