«Յուվենտուսի» հաղթանակը, Բուֆոնի 500-րդ հանդիպումը

106

Իտալիայի առաջնության 24-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային»: Չեմպիոններն առավելության հասան 2:0 հաշվով: Աչքի ընկան Բերնարդեսկին եւ Իգուաինը:

40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը 500-րդ հանդիպումն անցկացրեց Իտալիայի առաջնություններում «Յուվենտուսի» կազմում: Ավելի շատ հանդիպում ակումբի պատմության մեջ անցկացրել է միայն Ալեսանդրո Դել Պիերոն՝ 513: «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար այս հանդիպումը 200-րդն էր թուրինյան ակումբում:

«Յուվենտուսը» 62 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 2 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիի» նկատմամբ: «Ֆիորենտինան» 31 միավորով 31-րդն է:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ֆիորենտինա» – «Յուվենտուս»՝ 0:2

Ֆեդերիկո Բերնարդեսկի, 56, Գոնսալո Իգուաին, 86

Загрузка...