Սանչես. Մանչեսթեր Յունայթեդ եմ եկել, որ նվաճեմ բոլոր տիտղոսները

174

«Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոսել է մանկունիացիների կազմ տեղափոխվելու մասին.

«Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի ամենամեծ ակումբն է: Շատ մեծ ակումբներ կան, այդ թվում` «Արսենալը», որտեղ ես խաղացել եմ:

Գալով այստեղ, նայելով ակումբի տարբերանշանին` կարծում եմ, որ «Յունայթեդը» պետք է նվաճի բոլոր տիտղոսները:  Այլապես ես այստեղ չէի գա:

Ես «Արսենալից» հեռացել եմ, որպեսզի աճ գրանցեմ և սովորեմ` որպես ֆուտբոլիստ: Ինձ համար սա նոր մարտահրավեր է»,- Սանչեսի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

 

 

Загрузка...