22 C
Yerevan
Ողբերգական դեպք Երևանում. նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին

Ողբերգական դեպք Երևանում. նկուղում հայտնաբերվել է 48-ամյա ուսուցչուհու կախված դին

160

Փետրվարի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի թիվ 62 բժիշկների խումբը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ կանչով եկնել է Օդեսայի փողոցի թիվ 2/ա շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են կնոջ կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Շենգավիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ջամբարյանցի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի նկուղում հայտնաբերել են նույն շենքի բնակչուհի՝ 48-ամյա Գոհար Ս.-ի դին, ով խողովակից մալուխով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Փաստի առթիվ քննիչ Ջամբարյանցի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գոհար Ս.-ն աշխատում էր Երևանի դպրոցներից մեկում՝ որպես ուսուցչուհի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Загрузка...