Իտալիայում տղամարդն իր մոտ ավելի քան 40 միլիոն կեղծ եվրո է պահել

126

Իտալիայի ոստիկանությունը կիրակի օրը Նեապոլում կեղծ դրամհատողի խուզարկության ընթացքում 40 միլիոն կեղծ եվրո է հայտնաբերել, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կեղծ թղթադրամների արտադրության համար կասկածյալի մոտ Տորե դել Գրեկո տեղանքում խուզարկության ընթացքում  իրավապահները ցախանոց են նկատել, որի ներսում մի քանի պլաստիկե տակառ էր դրված, դրանցում՝ 90 առանձին տոպրակներով 50 եւ 100 եվրոյանոց կեղծ թղթադրամներ: Տարեց իտալացին ընդհանուր առմամբ 41 միլիոն եվրո էի պահում, ինչպես նաեւ մի քանի տասնյակ փորձնական դրոշմատիպ եւ 50 եվրոյանոցների տպման համար 3 կլիշե, որոնք ըստ ոստիկանության, պատրաստված են եղել ամենաբարձր որակով:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ առգրավված նյութը հաշվելու համար իրավապահ մարմինների 6 աշխատակից եւ հինգ ժամվա աշխատանք է պահանջվել:

 

Загрузка...