Սելենա Գոմեսին ու Ջասթին Բիբերին «բռնացրել» են Քալիֆորնիայի հյուրանոցում

53

Անցած տարի, ինչպես գիտեք, Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը նորից սկսել են հանդիպել, ինչն ամենեւին էլ չէր ուրախացրել երգչուհու մորը։ Բայց դա, ինչպես ասում են, մոր խնդիրներն են, իսկ 25-ամյա Սելենան ու 23-ամյա Ջասթինը շատ երջանիկ են միասին։ Բանն այն է, որ Ջասթինը, որը երկրորդ տարին հաջորդաբար անտեսում ու չի ներկայանում «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, այլեւս չի խմում, թմրադեղեր չի գործածում ու եկեղեցի է հաճախում։

TMZ -ի պապարացիները կարողացել են զույգին «բռնացնել» շքեղ հյուրանոցում, ավելի ճիշտ՝ հյուրանոցի լողավազանի մոտ։ Զույգին նկարահանել են հյուրանոցի համարներից մեկից։

Դատելով տեսանյութից ՝ զույգն արդեն ամուսնական կյանքով է ապրում)))

Ի դեպ, Սելենան այսօր Քալիֆորնիայից Նյու Յորք է ուղեւորվելու, որտեղ պետք է ներկա գտնվի Coach-ի ցուցադրությանը:

Загрузка...