Ճապոնիայում ձյան ռեկորդային տեղումների պատճառով 7 մարդ է մահացել

126

Ճապոնիայում գրանցված ձյան ռեկորդային տեղումների պատճառով 7 մարդ է մահացել, 64-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆուկուի պրեֆեկտուրայում զոհվել է 5 մարդ: Նրանցից երեքը զոհվել են սեփական ավտոմեքենաներում գազերի արտանետումներից թունավորվելու հետևանքով, երբ ձյունն արգելափակել է արտանետման խողովակը: Մահվան ևս մեկ պատճառ է դարձել ձնից մաքրելու ժամանակ տանիքի ընկնելը: Մեկ մարդ մահացած է հայտնաբերվել ձնամաքրման մեքենայում, պատճառները պարզվում են:

Նիիգատա պրեֆեկտուրայում մահացած է հայտնաբերվել տարեց տղամարդ: Եվս մեկ մարդ է մահացել Ֆուկուոկա պրեֆեկտուրայում:

Օդերևութաբանների տվյալներով՝ ձյան շերտի բարձրությունը Ֆուկուի պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում գերազանցում է 2,5 մետրը, Նիիգատա պրեֆեկտուրայում՝ ավելի քան 1 մետրը:

Загрузка...