Ֆրանսիացիների միայն 36%-ն է հավատում ՊՍԺ-ի հաղթանակին Ռեալի նկատմամբ

156

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալի» միջև կայանալիք խաղից առաջ հարցում է անցկացվել, որի համաձայն ֆրանսիացիների միայն 36%-ն է հավատում իրենց թիմի հաղթանակին «Արքայական ակումբի» նկատմամբ:

Ինչպես հայտնում է RTL-ը, հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 982 մարդ, որոնցից 371-ը եղել է ֆուտբոլային երկրպագու:

Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 22%-ը հավատում է ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայում հաղթանակին, սակայն երկրպագուները փարիզեցիների հաջողությանն ավելի շատ են հավատում` 31%: Ֆրանսիացիների 62 և երկրպագուների 76%-ը հավատում է ՊՍԺ-ի` առաջիկա 3 տարիների ընթացքում Չեմպիոնների լիգայում հաղթանակին: Առաջին խաղում երկրպագուների 41%-ը նախապատվությունը տվել է «Ռեալին», 19%-ը` ՊՍԺ-ին, իսկ 31%-ը կարծում է, որ կլինի ոչ-ոքի:

Հարցման մասնակիցների 36%-ը հավատում է փարիզեցիների` երկու խաղերի արդյունքում հաջողությանը, 60%-ը նախապատվությունը տվել է «Ռեալին», իսկ 4%-ի չի կողմնորոշովել պատասխանի հարցում:

 

Հիշեցնենք` ՊՍԺ-ն և «Ռեալը» կմրցեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում:

Առաջին խաղը կկայանա Մադրիդում չորեքշաբթի` փետրվարի 14-ին, իսկ պատասխան խաղը` մարտի 6-ին Փարիզում:

Загрузка...