Արոնյանի առաջին մրցակիցը հավակնորդների մրցաշարում

115

Տեղի է ունեցել Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը:

Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը մեկնարկային տուրում կլինի չինացի Դին Լիրենը: Մյուս զույգերը կկազմեն Կրամնիկը և Գրիշչուկը, Կարյակինը և Մամեդյարովը, Կարուանան և Սոն:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կմեկնարկի մարտի 10-ին Բեռլինում: Շախմատիստները կխաղան 14 տուր և կունենան 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո:

Загрузка...