ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

329

Այսօր ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Գոռ Վարդանյանը պնդեց, որ ինքը բռնություն չի կիրառել Մարինա Խաչատրյանի վրա, այլ պարզապես դուրս է հրավիրել, քանի որ վերջինս թունավոր նյութեր էր բերել այնտեղ։ Վերջում Գոռ Վարդանյանը լրագրողներին հորդորեց Մարինա Խաչատրյանին մեղադրել նման արարքի համար, այլ ոչ թե իրեն։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանը ապտակեց Մարինա Խաչատրյանին, Գոռ Վարդանյանն էլ բռնի ուժով դուրս հանեց նրան նիստերի դահլիճից։ ՀՀԿ-ականները խոչընդոտում էին նաև լրագրողների աշխատանքը։

Մանրամասն՝ տեսանյությում։

Загрузка...