Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստին. ՀՀԿ-ականները ծեծեցին «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամին

603

Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել:

Բանն այն է, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում նուբարաշենի տարածքում:

«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն, որի ժամանակջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ եւ նա վեր կացավ տեղից:

Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները փորձում էին բաժանել կռվողներին:

Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ եւ փորձում են դուրս բերել «Երկիր Ծիրանիի» անդամներին:

Загрузка...